Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի մարզիկներն իրենց փորձը կփոխանցեն Լոզան-2020-ի մասնակիցներին

17:50, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
Հայտնի մարզիկներն իրենց փորձը կփոխանցեն Լոզան-2020-ի մասնակիցներին

Հունվարի 10-ից 19-ը Լոզանում կկայանան ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը, որոնց մասնակիցները կմասնակցեն ճանաչողական ծրագրի, որը նախագծվել է Լոզանի համալսարանի, պոլիտեխնիկական դպրոցի և «Vaudois» համալսարանական հիվանդանոցի կողմից:

Ֆրիսթյալի օլիմպիական խաղերի բրոնզե մեդլակիր Ֆանի Սմիթը, հոկեյիստ Քրիստոբալ Յուեն, գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Սառա Մեյերը պատանի օլիմպիականներին կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ հետևել սեփական առողջությանը, կօգնեն մասնակցել մի շարք թեստավորումների և բժշկական փորձերի:

Լոզան-2020-ի կազմկոմիտեն պատրաստում է նաև հոլովակների շարք, որտեղ արդեն հայտնի մարզիկները կպատմեն հաճախ հանդիպող ֆիզիկական և հոգեբանական վնասվածքների, ճիշտ սննդակարգի, քնի կարգավորման և սթրեսի հաղթահարման մասին:

4862 | 0
Facebook