Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տեղի է ունեցել Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալների շնորհանդեսը

13:00, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
Տեղի է ունեցել Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալների շնորհանդեսը

Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ տեղի է ունեցել Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալների շնորհանդեսը, որոնք, օլիմպիական մեդալների պես, ձուլվել են բջջային հեռախոսների և այլ էլեկտրական սարքերի վերամշակված մետաղից:

Մեդալի երկու կողմում Բրայլյան այբուբենի տառերով գրված է «Տոկիո-2020»։ Յուրաքանչյուր մեդալ ունի մեկից երեք փորագրություն՝ դրա գույնը հպումով որոշելու համար: Ոսկե մեդալն ունի մեկ փորագրություն, արծաթե մեդալը` 2, իսկ բրոնզե մեդալը` 3 փորագրություն:

Բացի այդ, Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները ցուցադրել են նաև Պարալիմպիկ ջահի մրցավազքի մարզաշապիկները, որոնց վրա, ինչպես և մեդալների վրա պատկերված է ավանդական ճապոնական հովհար: Հովհարի բոլոր փետուրները միացված են մեկ հանգույցով, որն ասես տարբեր ազգությունների մարզիկներին միմյանց հետ կապող օղակ լինի: Իր հերթին փետուրների հյուսվածքը խորհրդանշում է մարդկանց սրտերի կենսունակությունը և Ճապոնիայի բնության բազմազանությունը:

Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալները
Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալները
Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալները
Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալները
5077 | 0
Facebook