Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

Ամեն ամառ այս լիճը երևան է հանում հազարավոր ոսկորներ. գիտնականների նոր բացահայտումները

22:45, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Ամեն ամառ այս լիճը երևան է հանում հազարավոր ոսկորներ. գիտնականների նոր բացահայտումները

Հիմալայների լեռնաշղթայի Ութարաքհանդ նահանգում գտնվող Ռոոփքունդ լիճը տեղակայված է ծովի մակերևույթից 5029 մ բարձրության վրա՝ Նանդա Դեվի արգելոցում: Սա աշխարի ամենաառեղծվածային վայրերից մեկն է: Տարվա մեծ մասը լիճը ծածկված է սառույցով, սակայն ամռանը հալվելով՝ այն երևան է հանում մարդկային հազարավոր ոսկորներ: Տարատեսակ գնահատականներով՝ այստեղ հանգչում են շուրջ 500 մարդու մնացորդներ:

Դրանք երբեք չեն ենթարկվել մարդաբանական կամ հնագիտական համակարգային հետազոտությունների, քանի որ լճի ափերին հաճախադեպ են սողանքները, իսկ բազմաթիվ զբոսաշրջիկները փոփոխել են ոսկորների դասավորվածոթյունն, որոշ մասեր տարել իրենց հետ:

Երկար ժամանակ համարվում էր, որ մնացորդները պատկանում են կամ հնդիկ զինվորներին՝ գեներալ Զորոեար Սինգխի բանակից, որոնք զոհվել են 1841-ին՝ ճակատամարտից վերադարձի ճանապարհին, կամ էլ ճապոնացի հետևակայիններին, որոնք զոհվել են Հիմալայները անցնելու ժամանակ:

2004 թվականին անց է կացվել լճից հանված 4 կմախքների ԴՆԹ փորձաքննություն, որը պարզել է, որ զոհված մարդկանցից մի քանիսն ապրել են մեր թվագրության առաջին հազարամյակում:

Նրանց մահվան հիմնական վարկած է համարվել ուժգին կարկտահարությունը, որը տեղի է ունեցել, երբ նրանք եկել են լեռների Փարվաթի աստծուն երկպագելու:

Սակայն վերջերս Հարվարդի համալսարանի գիտնակաները նոր հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով 38 մարդու մարմնի մնացորդներ: Պարզվել է, որ մահացածերը ծագմամբ տարբեր վայրերից են եղել: Ավելին, նրանք զոհվել ու թաղվել են տարբեր ժամանակներում՝ մոտ 1000 տարվա տարբերությամբ:

Ամենաբազմաքանակ խումբը՝ 23 մարդուց բաղկացած, ծագել է Հարավային Ասիայից, և մահացել են նրանք 7-10-րդ դդ: Երկրորդ խմբի ներկայացուցիչները՝ 14 մարդ, ծնվել են Արևելյան Միջերկրածովյան հատվածում, հավանաբար Հունաստանում կամ Կիպրոսում: Մի մարդ էլ ծագումով եղել է Հարավարևելյան Ասիայից: Նրանք բոլորն էլ մահացել են 17-20-րդ դարերում: Զոհերից 23-ը տղամարդ է եղել, 15-ը՝ կին: Նրանց միջև հարազատներ չեն եղել:

Հնարավոր է, նրանք մահացել են բարձրադիր բարդ տեղանքի կամ էլ էքստրեմալ եղանակային պայմանների պատճառով: Համաճարակային կամ բռնի մահվան ապացույցներ գիտնականները չեն հայտնաբերել:

| | |
9683 | 0
Facebook