Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Ինչո՞վ է վտանգավոր Ամուլսարի հանքի շահագործումը․ DW

21:15, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Ինչո՞վ է վտանգավոր Ամուլսարի հանքի շահագործումը․ DW

ՀՀ կառավարությունը թույլ է տվել շարունակել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները: Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «նախագծի մշակումը չի վնասի շրջակա միջավայրը»: Մինչդեռ որոշ մասնագետներ կարծում են, որ Ամուլսարի հանքավայրում շարունակվող աշխատանքները կործանարար հետևանքներ կունենան տարածաշրջանի էկոլոգիայի վրա, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը իր՝ «Ինչո՞վ է վտանգավոր Ամուլսարի հանքի շահագործումը» հոդվածում:

«Տարածքում հետախուզական աշխատանքները մոտ տասը տարի իրականացնում է բրիտանա-ամերիկյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ 2016-ին հանքն սկսեց շահագործվել։ Մինչ օրս հանքի մշակման համար ներդրվել է մոտ 400 միլիոն դոլար: Հայաստանի իշխանությունները «Ամուլսար» նախագիծն անվանում են երկրի պատմության մեջ միջազգային ամենամեծ ներդրումային ծրագիրը:

Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի հանքավայրը տեղակայված է Արփա և Որոտան գետերի մոտ, Ջերմուկ առողջարանական քաղաքի անմիջական հարևանությամբ, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով, և գտնվում է Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանից ոչ հեռու: Տեղի բնապահպանները չեն կիսում կառավարության ոգևորությունը հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ: Նրանք վախենում են, որ Ամուլսարի շահագործումը, որը կուղեկցվի նատրիումի ցիանիդի կիրառմամբ, կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների օքսիդացման: Աղտոտված ջրերը ոչ պիտանի կլինեն թեʹ խմելու, թեʹ ոռոգման համար և կարող են անուղղելի վնաս հասցնել Ջերմուկի հանքային աղբյուրներին և Սևանի էկոհամակարգին: Ամերիկյան ընկերության փորձագետների կողմից տրամադրված շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքները բնապահպանները համարում են ոչ հուսալի և անհիմն:
     Անցյալ ամառ բնապահպաններն արգելափակեցին դեպի հանք տանող մուտքը։ Երկրի նոր կառավարությունը սառեցրեց ծրագրի իրականացումը և հայտարարեց նոր փորձաքննություն անցկացնելու մտադրության մասին: Կառավարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի հատկանիշներով՝ շրջակա միջավայրի աղտոտվածության մասին տեղեկատվությունը թաքցնելու կամ դիտավորությամբ խեղաթյուրելու վերաբերյալ:
     2019-ի օգոստոսի 15-ին Earth Link & Advanced Resources Development (ELARD) միջազգային փորձագիտական խմբի կարծիքը: Փաստաթուղթը ցույց է տալիս, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական սպառնալիքներ չի պարունակում, և հնարավոր ռիսկերը վերահսկվում են: Նույն օրը բնապահպաններն ու քաղաքացիները դուրս եկան փողոց, իսկ օգոստոսի 19-ին նույնիսկ փորձեցին շրջափակել Երևանի կենտրոնը»,- գրում է DW-ն:

| | |
3826 | 2
Facebook