Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գեղհովիտում սիբիրյան խոցի ևս 3 դեպք է գրանցվել

13:30, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Գեղհովիտում սիբիրյան խոցի ևս 3 դեպք է գրանցվել

Գեղհովիտ համայնքում կանխարգելման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։
     Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:

3271 | 0
Facebook