Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար առաջարկել տարեկան 600 միլիոն դոլար․ The Washington Post

16:00, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար առաջարկել տարեկան 600 միլիոն դոլար․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել և որոշել են Դանիայի կառավարությանն առաջարկել տարեկան 600 միլիոն դոլար՝ Գրենլանդիան անժամկետ ձեռք բերելու համար: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
     Սակայն ամերիկյան կողմը չի հստակեցրել, թե երբ է նախատեսում իրականացնել վճարումները: Գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով Կոպենհագենի կողմից Գրենլանդիային հատկացվող գումարից: 2017-ին Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Յենսենն այդ ծախսերը գնահատել էր տարեկան 4,3 միլիարդ կրոն, ինչը, մոտավորապես, համապատասխանում է թերթի աղբյուրների հայտարարած ցուցանիշին:
     Որպեսզի Դանիան ստորագրի գործարքը, ԱՄՆ-ը պատրաստ է սկանդինավյան այս թագավորության գանձարանին նաև միանվագ մեծ վճարում փոխանցել:

6175 | 0
Facebook