Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

14:35, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: Նա նշում է իր 52-ամյակը:

Թանկյանը SOAD-ում ներկայանում է մենակատար, ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ:


     Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice («Արդարության առանցք») կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Սերժ Թանկյանը մեծ հայրենասեր է, ով անարձագանք չի թողնում Հայաստանում ծավալվող իրադարձությունները և աչքի է ընկնում խոր հայրենասիրական դրսևորումներով։

Հեղափոխության օրերին նա հայրենակիցների կողքին էր և աջակցում էր Նիկոլ Փաշինյանին։ Հայրենիքից հեռու ապրելը նրան անմասն չի թողնում բուն հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից։

| | |
5887 | 0
Facebook
COMMENT.am