Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աղջիկը 17 տարի ապրել է՝ իր երկվորյակին կրելով իր մեջ

22:20, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Աղջիկը 17 տարի ապրել է՝ իր երկվորյակին կրելով իր մեջ

Գրեթե 2 տասնամյակ Հնդկաստանի երիտասարդ բնակչուհին ապրել է՝ որովայնում ձևավորված պարկի մեջ կրելով իր երվորյակին: Վերջինն ունեցել է մազեր, ատամներ, անգամ՝ ողնաշար: Եվ առավել զարմանալին այն է, որ աղջիկն այդ մասին չի էլ կասկածել:

Բժշկության մեջ այս վիճակը հայտնի է որպես արգանդային պտուղ պտղի մեջ: Համարվում է, որ այն տեղի է ունենում երվորյակերի միաբջիջ հղիության վաղ փուլում: Այս փուլում երկու պտուղներն էլ ունենում են ընդհանուր ընկերք և նրանից մեկը «փաթաթվում է» մյուսի շուրջը: Արդյունքում «շրջափակման մեջ հայտնված» պտուղը դառնում է մակաբույծ, չեն զարգանում նրա ուղեղը, նյարդային համակարգը, նա ունակ է գոյատևել միայն կենսունակ երկվորյակի հաշվին:

Սովորաբար նման երևույթն ավարտվում է հղի կնոջ վիժումով, քանի որ «հիմնական» էմբրիոնը չի կարողանում բավականաչափ սնունդ ստանալ:

Եթե, այնուամենայնիվ, երեխան լույս աշխարհ է գալիս, ապա մակաբույծ պտուղը հայտնաբերվում է վաղ մանկության շրջանում:

Ավելի վաղ բժշկությանը հայտնի է եղել միայն 7 նմանատիպ դեպք, երբ չափահաս մարդն ապրել է չծնված երկվորյակի հետ: Նրանք բոլորն էլ տղամարդիկ են եղել:

17-ամյա հնդկուհու մոտ առաջին անգամ ծնողները մոտ 5 տարի առաջ են խնդիրներ նկատել: Նրա որովայնի վրա պնդացած ելուստ է եղել, որը տարիների ընթացքում մեծացել ու ցավեր է պատճառել:

Երբ 17 տարեկանում աղջիկը դիմել է բժիշկների, նա արդեն չի կարողացել նորմալ սնվել: Ուռուցքի շերտագրումը պարզել է, որ բժիշկները բախվել են եզակի երևույթի՝ պտուղ պտղի մեջ:

Վիրահատության արդյունքում մակաբույծ պտուղը հեռացվել է, որը ամենամեծն է եղել բժշկության մեջ մինչ օրս նկարագրված մակաբույծ պտուղներից:

Այդ դեպքից արդեն 2 տարի է անցել, աղջիկն իրեն լավ է զգում: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել վերջնականապես մաքրել աղջկա օրգանիզմը մակաբույծից, ուստի կա ոչ մեծ վտանգ, որ այն կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դա կանխելու նպատակով աղջիկն ամեն տարի անցնում է համապատասխան ստուգումներ:

9198 | 0
Facebook