Խնդրում ենք սպասել...

Միջազգային

G7 գագաթնաժողովն առաջին անգամ կարող է ավարտվել առանց համատեղ փաստաթղթի ստորագրման․ ԶԼՄ

10:35, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
G7 գագաթնաժողովն առաջին անգամ կարող է ավարտվել առանց համատեղ փաստաթղթի ստորագրման․ ԶԼՄ

G7 երկրների առաջնորդների հանդիպումը կանցկացվի օգոստոսի 24-26-ը Բիարիցում, սակայն այն կարող է ավարտվել առանց համատեղ փաստաթղթի ստորագրման: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը (NHK):

Այս տարի առևտրի և գլոբալ տաքացմանն առնչվող տարաձայնությունների պատճառով G7 երկրները կարող են հրաժարվել ստորագրել համատեղ հայտարարությունը: Ճապոնական հեռուստատեսությունը նշում է, որ սա առաջին նման դեպքն է 1975 թվականից ի վեր, երբ կազմավորվեց այս միությունը:

G7 գագաթնաժողովի թեման այս տարի Ֆրանսիայի իշխանությունների առաջարկով կրում է պայքար անհավասարության դեմ խորագիրը:

3356 | 0
Facebook