Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել

21:40, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։

Ավտոճանապարհի 125 կմ-ին, Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ կլինի»:

8036 | 0
Facebook