Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչյարանի աջակից Նարեկ Մութաֆյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման». Ռ. Աֆրիկյան

16:50, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«Քոչյարանի աջակից Նարեկ Մութաֆյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման». Ռ. Աֆրիկյան

Մեդիափորձագետ Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի թմրավաճառի պատմություն. սա Նարեկ Մութաֆյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվիստներից։ 2016-ի հոկտեմբերի 28-ին նա, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, մաքսանենգությամբ, իրացնելու նպատակով Հայաստան է ներկրել խոշոր չափերի` 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակներ։ 2016-ին Նարեկը ձերբակալվել է և 1 տարի 9 ամիս գտնվել կալանքի տակ։ Այնուհետև խափանման միջոցը փոխվել էր գրավի։ Այսօր դատարանի վճռով Նարեկ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Նա կշարունակի ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։

50663 | 0
Facebook