Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Դեղձն ամրացնում է իմունիտետն ու նյարդային համակարգը

03:05, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Դեղձն ամրացնում է իմունիտետն ու նյարդային համակարգը

Դեղձը սննդարար նյութերի և վիտամինների մեծ աղբյուր է: Այն պարունակում է վիտամիններ` A, C, E, K, B1, B2, B3 B6, հանքանյութեր` կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ:
     Այդ մրգի օգտագործում է կանխում է սրտանոթային, ուղեղի աշխատանքի, հիշողության կորստի հետ կապված խնդիրները: Ավելին, մասնագետները խորհուրդ են տալիս դեղձ ուտել հատկապես նրանց, ովքեր սակավարյունություն ունեն, գրգռված նյարդեր և թույլ իմունիտետ: Դեղձի մեջ առկա մագնեզիումը կանխում է օրգանիզում սթրեսը, իսկ ասկորբինային թթուն և ցինկն ամրացնում են իմունիտետը: Հարկ է ընդգծել, որ դեղձը վնասակար է շաքարային դիաբետ ունեցողների համար:
     Դեղձն օգտագործում են նաև դեմքի մաշկի խնդիրների դեպքում: Դեղձով դիմակներն ունեն մաշկը ձգող, վերականգնող, փափկեցնող և խոնավեցնող հատկություն: Հակաօքսիդանտներն օգնում են ազատվել դեմքի սև կետերից:

21598 | 0
Facebook