Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում բողոքի զանգվածային ցույցեր են

19:00, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Մոսկվայում բողոքի զանգվածային ցույցեր են

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, այսօր մեկնարկել է հերթական հանրահավաքը։Ցուցարարները պահանջում են քաղաքային դումայի ազատ ընտրություններ։

Նշենք, որ ՌԴ մայրաքաղաքում զանգվածային ցույցերն սկսվել են հուլիսի 14-ից։

Մայրաքաղաքի օմբուդսմեն Տատյանա Պոտյաևան նշել է, որ հավաքն անցկացվել է օրենքի շրջանակներում, բողոքներ չեն ստացվել: Ըստ նրա, ի տարբերություն նախորդ ակցիայի, մասնակիցների թվում եղել են բազմաթիվ միջին տարիքի մարդիկ։
     Քաղաքային իշխանությունները թույլատրել են երկու հավաք անցկացնել ակադեմիկոս Սախարովի պողոտայում` օգոստոսի 10-ին և 11-ին՝ մինչև 100 հազար մասնակիցներով:

Դիմումատուների թվում են Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուներ Ելենա Ռուսակովան («Յաբլոկո» կուսակցության անդամ) և Դենիս Շենդերովիչը, գրանցված թեկնածու Դմիտրի Կլոչկովը և Գենադի Գուդկովի շտաբի ղեկավար Էլվիրա Վիխարևան: Ավելի ուշ Վիխարևան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կազմակերպիչները հրաժարվել են օգոստոսի 11-ին կայանալիք հավաքից:

7607 | 0
Facebook