Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հաց բերողի ծննդյան օրն է

10:40, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Այսօր Հաց բերողի ծննդյան օրն է

Այսօր, ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու` Արթուր Սարգսյանի (Հաց բերող) ծննդյան օրն է:
     Հիշեցնենք, որ 3 տարի առաջ Արթուր Սարգսյանն` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Այդ օրվանից նա ստացավ Հաց բերող անունը:
     Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր վերջիններին օժանդակելու համար:
     Արթուր Սարգսյանը երկու անգամ կալանավորվել էր։ Վերջին կալանքի ժամանակ հացադուլ էր սկսել։
     Առողջական բազմաթիվ խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանը մահացել է 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։

6834 | 3
Facebook