Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զինված բախում Ուկրաինայում. հայ է զոհվել

10:40, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
Զինված բախում Ուկրաինայում. հայ է զոհվել

Օգոստոսի 3-ին Ազովի ծովի ափին գտնվող Կիրիլովկայի Pelican առողջարանային համալիրի լողափի մոտ Դնեպրից մի խումբ անձանց ու մի խումբ հայերի միջև բախում է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով և դանակահարությամբ։ Արդյունքում վնասվածքներով երեք տղամարդ հոսպիտալացվել է, որից երկուսը դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը, դանակի հարված է ստացել կրծքավանդակի շրջանում և հիվանդանոցում մահացել: Այս մասին հաղորդվել է Զապորժժյա շրջանի ոստիկանության հաղորդակցության բաժինը:
     Բախման մասնակիցները ձերբակալվել են, իսկ մի մասը փախուստի ր դիմել՝ թաքնվելով «Белуга» առողջարանային համալիրի տարածքում։
     Վկաների մի մասը հայտնում են, որ սպանված 37-ամյա Վահե Մարտիրոսյանը չի մասնակցել բախմանը, նա պատահական անցորդ է եղել։

12087 | 0
Facebook