Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սանիթեքի» նկատմամբ քրգործ հարուցելու որոշումն ակնհայտ ապօրինի է». Արմեն Հարությունյան

13:05, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
««Սանիթեքի» նկատմամբ քրգործ հարուցելու որոշումն ակնհայտ ապօրինի է». Արմեն Հարությունյան

«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմի անդամ Արմեն Հարությունյանն այսօր ընկերության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ 2011թ-ին նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով՝ Ազատականացված վճարների մասին օրենքը ուժը կորցրեց: Տնտեսական դաշտում օրենսդրական որոշակի փոփոխությունների առնչությամբ «Սանիթեքը» դեռևս 2017-ի հոկտեմբերին պաշտոնապես դիմել է ՊԵԿ-ին, էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանասների նախարարությանը և այդ առնչությամբ հայտնել իր մտավախությունների մասին: Ըստ այդմ՝ օրենքի փոփոխությամբ ընկերության ֆինանսական ներդրումները կարող էին վտանգի տակ հայտնվել:

«Ընկերությունը հայտնել էր, որ ցանկանում է, որպեսզի իր նկատմամբ շարունակվի կիրառվել Ազատականացված վճարների մասին օրենքը: Որից հետո ընկերությունը ստացել է դրական պատասխան, որ օրենքը կիրառելի է «Սանիթեք»-ի նկատմամբ և ընկերությունը կարող է օգտվել այդ երաշիքներից: Արդեն հեղափոխությունից հետո ընկերությունը 2018 թվականին նորից է դիմել նույն խնդրով նույն մարմիններին՝ ստանալով նույն դրական պատասխանը: 2019 թվականի փետրվարին, սակայն ՊԵԿ-ի կողմից քրգործ հարուցվեց ընկերության նկատմամբ: Գրության մեջ ասվում էր, որ օրենքը կիրառելի չէ «Սանիթեքի» նկատմամբ: Գրությունում որևէ հիմնավորում չկա՝ ինչու օրենքը չի գործում «Սանիթեքի» դեպքում: Որևէ պատճառաբանություն չկա, թե ինչո՞ւ այդ օրենքը կիրառելի չէ, որևէ ուղղորդում, անդրադարձ չի եղել»,-ասաց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ ընկերության նկատմամբ քրգործ հարուցելու որոշումն «ակնհայտ ապօրինի որոշում է»:

«Քրգործ հարուցելու որոշման արդյունքում ցանկացած գործողություն մենք գնահատում ենք որպես անօրինական»,-ասաց ընկերության իրավաբանական թիմի անդամը:

6297 | 0
Facebook