Հուլիսի 30-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 16/45 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն.Պ-ին (ծնված 1995թ.):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ն.Պ-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինի մահը: