Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է մանրազնին հասկանալ, թե ինչու է գյուղացին հրաժարվում գյուղատնտեսությունից». Վրույր Արծրունի

05:30, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
«Պետք է մանրազնին հասկանալ, թե ինչու է գյուղացին հրաժարվում գյուղատնտեսությունից». Վրույր Արծրունի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Արծրունին Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի գյուղացին ապրի իր գյուղում և ծառ չկտրի, գյուղատնտեսությունը պետք է զարգանա, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, պետք է մանրազնին հասկանալ, թե ինչու է գյուղացին հրաժարվում գյուղատնտեսությունից՝ երևույթի թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական պատճառներն ուսումնասիրելով:

Ապա ունենալ գյուղատնտեսության ապագայի տեսլական, թե ինչպիսի գյուղատնտեսություն ենք մենք պատկերացնում ՀՀ-ում, որն ունակ է նախ հարթել վերևում բացահայտված խնդիրները, բայց սրա համար էլ անհրաժեշտ է ունենալ Հայաստանի հստակ տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում ապագայում, և որն է գյուղատնտեության դերն ու տեղը այդ Հայաստանում:

Իսկ իրավիճակային քայլերը, օրինակ, գյուղացուն պետական սուբսիդավորմամբ կով կամ գոմ տալը՝ առանց հասկանալու, թե ժամանակին գյուղացին ինչու է հրաժարվել իր կովից ու գոմից, որևէ արդյունք չեն տալու»:

4452 | 0
Facebook