Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դանդաղ բարեփոխումները, գոնե մեր պայմաններում, չեն աշխատում». Բորիս Նավասարդյան

18:05, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
«Դանդաղ բարեփոխումները, գոնե մեր պայմաններում, չեն աշխատում». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իջևանի դեպքն ինձ համար, առաջին հերթին, ևս մեկ ապացույց է, որ դանդաղ բարեփոխումները, գոնե մեր պայմաններում, չեն աշխատում: Երբ մարդիկ չեն տեսնում արագ և անընդհատ տեղի ունեցող փոփոխություններ բոլոր ուղղություններով և բոլոր տարածքներում, նրանց մոտ սկսում են արթնանալ հին սովորությունները, որոնց իրենք հարմարվել էին մինչև հեղափոխությունը: Եվ այդ գործընթացը հնարավոր չի լինելու կանգնեցնել առանց ամեն օր ցույց տալու, ստեղծելու նոր հնարավորություններ, որոնք միտված են ապրուստը ապահովելու նպատակով երկրի պաշարները ոչ թե սպառելու այլ հարստացնելու: Մանավանդ որ հնին վերադառրձի «բզողների» պակասը չունենք: Հույսը դնել բնակչության միայն այն շերտի վրա, որին ուղղակի պետք է չխանգարել, ու նրանք ինքնուրույն կապահովեն իրենց արժանապատիվ կայնքը, ցավոք, բավական չէ: Այդպիսի քաղաքացիների կրիտիկական զանգվածը հնարավոր է ձևավորել երկարատ և հետևողական ջանքերի միջոցով»:

2847 | 1
Facebook