Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույցը

20:20, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույցը

Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սովի մակարդակը չի նվազել, իսկ գերքաշությունն աճ է գրանցել

Ըստ գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին: Այս մասին ասված է «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին լույս տեսած նոր զեկույցում:
     Ըստ զեկույցի, թերսնված երեխաների թիվը կիսով չափ կրճատելու և ցածր քաշով նորածինների թվի նվացեցման հարցում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչն իր հերթին ԿԶՆ-ի 2 թիրախն է՛լ ավելի անհասանելի է դարձնում:
     Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում:
     Աշխարհում ամենուր կանայք անբավականաչափ պարենի խնդրին ավիլի շատ են առնչվում, քան տղամարդիկ, իսկ այս հարցում ամենամեծ անհամաչափությունը գրանցվել է Լատինական Ամերիկայում:
     Սովի ցուցանիշը աճում է մասնավորապես այն երկրներում, որտեղ տնտեսական աճը կաղում է. այն է՝ միջին եկամուտ ունեցող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում միջազգային առևտրից կախում ունեցող երկրներում: ՄԱԿ-ի տարեկան զեկույցում նաև նշվում է, որ եկամուտների անհավասարությունը աճում է սովի մակարդակի ցուցանիշի աճ գրանցած երկրներից շատերում, ինչն ավելի է բարդացնում աղքատության մեջ ապրող կամ խոցելի մարդկանց իրավիճակը:
     Զեկույցի համաձայն, ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը: Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար:
     Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարենային համակարգի հիմնարար փոփոխության, այն է՝ բնակչությանը կայուն կերպով արտադրվող առողջարար սննդով ապահովելու համար:

| | |
1101 | 0
Facebook