Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դոմիկատերերի համար Սևանը փող աշխատելու միջոց է». Արշալույս Մղդեսյան

22:05, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
«Դոմիկատերերի համար Սևանը փող աշխատելու միջոց է». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք չունենք Սևանա լճի՝ որպես էկոհամակարգի ու տուրիստական կենտրոնի զարգացման որևէ հասկանալի ու ընկալելի կոնցեպցիա: Դոմիկատերերի համար այն ամռան երկու ամիների ընթացքում փող աշխատելու միջոց է՝ կոյուղին, իհարկե, կապելով նույն լիճը, իսկ պետության համար մեծ հաշվով՝ ջրի պաշար: Երևի պետական տասից ավել գերատեսչություն զբաղվում է Սևանով, բայց դրանց «զբաղմունքի» հիմնական ֆունկցիան վերջին 10-15 տարում եղել է այն, թե ինչ քանակության ջրառ կատարվի սակավաջրության պայմաններում: Էն ինչ հիմա տեղի է ունենում Սևանում, լճի պատասխանն է իր պաշարների չգիտակցված շահագործման, և անխիղճ ձևով կեղտոտման մեր բոլորի վարգաքծին»:

3715 | 0
Facebook