Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Ռուսաստանի պատժամիջոցներից Վրաստանի կորուստները հաշվարկվում են

17:25, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Ռուսաստանի պատժամիջոցներից Վրաստանի կորուստները հաշվարկվում են

ՌԴ Պետդումայի որոշումը, որով պատգամավորները կառավարությանն առաջարկում են հատուկ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի հանդեպ, կուղարկվի վարչապետ Դ. Մեդվեդևին: Ինչպես հաղորդում է Պետդումայի պաշտոնական կայքը, այդ մասին լրագրողներին հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նա ընդգծել է, որ Պետդումայի պատգամավորներն անթույլատրելի են համարել ատելության, անհանդուրժողականության, վիրավորական անթույլատրելի արտահայտությունները ՌԴ պետության ու նախագահի հանդեպ:

«Մենք կարծում ենք, որ այդպես վարվել չի կարելի, ուստի՝ որոշում ենք ընդունել՝ դիմել վարչապետին, որպեսզի վերջինս իր կողմից հանդես գա նախաձեռնությամբ և նախագահ Վլ.Պուտինին առաջարկի արգելել Վրաստանից հանքային ջրի ու գինու արտահանումը: Մենք ճիշտ ենք համարել նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների արգելումը: Անհանդուրժողականության, ռուսատյացության այս մթնլորտում պետք չէ այնտեղ հանգստի ուղարկել մեր քաղաքացիներին, որոնք կարող են այդ իրավիճակի պատանդը դառնալ»,-ասել է Վ. Վոլոդինը:

Նա հիշեցրել է, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ Վրաստանի նախագահը Ռուսաստանին համարել է ագրեսոր, ռուսաստանցիներին՝ օկուպանտներ: Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը դա անթույլատրելի է համարել և ավելացրել, որ իրենք շատ բան են արել Վրաստանի համար և չեն հանդուժի, որ իրենց երկրի հետ նման կերպ վարվեն: Վ. Վոլոիդինի դիտարկմամբ՝ հենց Վրաստանը պետք է առաջինը շահագրգռված լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որովհետև հենց Ռուաստանն է վրացական գինու և հանքային ջրերի սպառողը, իսկ դրամական փոխանցումների ևս ՌԴ-ն առաջնային տեղ է գրավում: Անցյալ տարի օրինակ՝ ՌԴ-ից Վրաստան դրամական փոխանցումները կազմել են 641 միլիոն ԱՄՆ դոլար: Տարեցտարի աճ էր արձանագրում նաև Վրաստան ռուս զբոսաշրջիկների թիվը: Վ. Վոլոդինը իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրել է վրացական կողմի վրա: Վրաստանն է, որ պետք է ձգտի պահպանել առևտրատնտեսական հարաբերությունները. ՌԴ-ն ապահովում է Վրաստանի ՀՆԱ-ի 20%-ը:

Մինչ ՌԴ Պետդուման պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ որոշում է ընդունում, «Ֆորբս»-ը հաշվել է, թե այդ պատժամիջոցներից որքան վնասներ կկրի Վրաստանի տնտեսությունը: Իսկ այդ վնասները կհասնեն միլիոնավոր դոլարների: ՌԴ ԿԲ վիճակագրության համաձայն՝ 2018թ. Վրաստանից ՌԴ է արտահանվել գինու 166 միլոն դոլարի գինի, 50,6 ԱՄՆ դոլարի հանքային ջուր: Տվյալները հրապարակել է International Trade Center-ը: Մասնագետների գնահատմամբ՝ ՌԴ-ն որպես սպառման շուկա Վրաստանի համար չափազանց կարևոր է, քանի որ նրան բաժին է ընկնում գինու մատակարարման 84 տոկոսը և հանքային ջրի մատակարարման շուրջ 46 տոկոսը: Մինչդեռ ռուսական ներքին շուկայում Վրաստանից գինին բաժին է ընկնում ներմուծման միայն 16 տոկոսը։

| | |
3273 | 0
Facebook