Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը լայնամասշտաբ օպերացիա է սկսել ԴԱԻՇ-ի դեմ

17:05, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
Իրաքը լայնամասշտաբ օպերացիա է սկսել ԴԱԻՇ-ի դեմ

Իրաքյան ռազմական ուժերը կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, սկսել են զանգվածային ռազմական օպերացիա ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ: Ռազմական այլ ուժերի հետ համատեղ Իրաքի զինուժը հարձակում է գործում Սալահ էդ Դին նահանգից դեպի Սիրիայի հետ սահմանակից Անբար նահանգ:

Օպերացիան կտևի մի քանի օր: Դրա նպատակն է Սիրիայի հետ սահմանակից շրջանները մաքրել այնտեղ մնացած ահաբեկչական խմբերից, որոնք միչ օրս ահաբեկչություններ են իրականացնում, չնայած որ 2017 թվականին Բաղդադը հայտարարել էր ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին:

2014-15 թվականներին իսլամիստները գրավել էին Իրաքի և Սիրիայի տարածքների մեծ մասը և հայտարարել խալիֆայության հիմնադրման մասին: Իրենց հզորության գագաթնակետին ջիհադիստները հասան 2014-ի ամռանը, երբ գրավեցին Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ բազմամիլիոնանոց քաղաքը:

2019-ի ամռանը ԴԱԻՇ-ը կորցրեց իր վերջին հենակետը Սիրիայում՝ Բաղհուս բնակավայրը: Նրա անկմամբ խալիֆայությունը փաստացիորեն դադարեց գոյություն ունենալուց:

7605 | 0
Facebook