Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ

12:50, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
     Նույն օրը նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

7209 | 0
Facebook