Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լոռի»-ն բրազիլացի երկու ֆուտբոլիստ է ձեռք բերել

02:30, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
«Լոռի»-ն բրազիլացի երկու ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել։ Թիմի կազմը համալրել է պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն։ 27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ֆուտբոլային ակումբը, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն: Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական և բրազիլական մի քանի ակումբներում։ Ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Ակումբը ձեռք է բերել նաև բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոյին: 26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից: Մաթեուսը հանդես է եկել նաև իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում: Կողմերի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:

2542 | 0
Facebook