Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սան Սիրո» մարզադաշտը կապամոնտաժվի

18:35, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Սան Սիրո» մարզադաշտը կապամոնտաժվի

«Միլան»-ի նախագահ Պաոլո Սկարոնին և «Ինտեր»-ի գլխավոր տնօրեն Ալեսանդրո Անտոնելին այսօր հայտարարել են, որ ակումբները կսկսեն նոր մարզադաշտի կառուցումը՝ «Սան Սիրո»-ի փոխարեն, ինչի արդյունքում ներկայիս մարզադաշտը կապամոնտաժվի։

«Մենք կառուցելու ենք նոր «Սան Սիրո»: Հին մարզադաշտի տեղում կկառուցվի նոր մարզադաշտը։ Ներկայիս մարզադաշտը կապամոնտաժվի»,- նշել է Սկարոնին։

Հիշեցնենք, որ մարզադաշտը կառուցվել է 1899 թվականին: Նոր մարզադաշտը շահագործման կհանձնվի 2022 թվականին։ Շինարարական աշխատանքների համար կծախսվի 700 մլն եվրո։

8963 | 0
Facebook