Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում վերսկսվել են բողոքի ակցիաները

20:30, շաբաթ, 22 հունիսի, 2019 թ.
Վրաստանում վերսկսվել են բողոքի ակցիաները

Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերսկսվել են հունիսի 20-ից սկիզբ առած բողոքի ակցիաները:

Այսօր մասնակիցների թիվը, համամատած մյուս օրերի, ավելի քիչ է: Դեռևս հավաքվել են մոտ 1500 մասնակից, սակայն ինչպես հայտնում է Sputnik Georgia-ն, նրանց թիվը գնալով աճում է:

Ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։

Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ: Նրանց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս:

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Վրաստանում սկիզբ է առել բողոքի մեծ ակցիա՝ ընդդեմ գործող իշխանությունների։

7849 | 0
Facebook