Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոն Բոլթոնը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

13:10, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Ջոն Բոլթոնը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ամերիկայի միացյալ նախհանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին Բոլթոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այս շաբաթվա վերջին հանդիպելու եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ խրախուսելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,– գրել է նա:

6653 | 0
Facebook