Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետրոսյանի եզակիությունն ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին»․ Լևոն Արոնյան

19:40, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
«Պետրոսյանի եզակիությունն ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին»․ Լևոն Արոնյան

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Տիգրան Պետրոսյանն այսօր կլիներ 90 տարեկան: Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ և միևնույն ժամանակ պրագմատիկ: Նրա եզակիությունն ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին:

Պետրոսյանի հետ կապված իմ առաջին հիշողություններից մեկը այն է, որ, վերադառնալով Պիոներների պալատից, մայրիկին պատմեցի, որ խաղացել եմ Պետրոսյանի նման, քանի որ Անգլիական սկզբնախաղով էի սկսել: Ես 9 տարեկան էի և, ինչպես դասարանից շատերը, Երկաթե Տիգրանի "Стратегия надежности" գրքի հպարտ սեփականատերերից էի»:

4816 | 0
Facebook