Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Ես ողջունում եմ սույն սադրանքը և հորդորում կանգ չառնել». Սուրեն Սահակյան

10:05, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
«Ես ողջունում եմ սույն սադրանքը և հորդորում կանգ չառնել». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկն օրենսդրական փոփոխություններ ա նախաձեռնել, ըստ որոնց, պետք ա քրեականացվեն խաղաղ անհնազադության որոշակի գործողություններ, ինչպես նաև, մեջբերեմ․ «...ձերբակալումից խուսափելու համար որևէ իրից բռնվելը, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» և այլն»։ Որպես նման կարգավորումների միջազգային փորձ, նա, ի թիվս այլ երկրների, մեջբերում ա ԱՊՀ, մասնավորապես, Ռուսաստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի օրինակները (ավելի մանրամասն կարող եք կարդալ մեկնաբանություններում դրված հղումով)։ Դե, աչքներս լույս, էլի։ Ինձ թվում ա, որ սույն պատգամավորն իր պատգամավորական փափուկ աթոռին տեղավորված մարմնի համապատասխան հատվածի համար արկածներ ա որոնում։ Մնում ա հորդորել, որ, ըստ ամենայնի, սուր զգացողությունների սիրահար էս պատգամավորը բախտը փորձի։ Ես ողջունում եմ սույն սադրանքը և հորդորում կանգ չառնել արդեն ձեռքբերածի վրա։ Ավելին, կարելի ա նույնիսկ սադրանքով պատասխանել, օրինակ՝ պնդել, որ չնայած ընդհանուր «Իմ քայլի» լեգիտիմությանը, չի անցնելու էդ օրինագիծը։ Ի՞նչ վատ մարտահրավեր ա։ Ես` որպես մի քաղաքացի, իմ կողմից երաշխավորում եմ, որ ամեն ինչ կանեմ սուր զգացողություններն ապահովելու համար։ Թե չէ սենց «կաբինետային» աշխատանքով կփտենք»։

| | |
9805 | 2
Facebook