Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել Արցախի ոստիկանապետ

14:25, երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ.
Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել Արցախի ոստիկանապետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
     Նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
     Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
     Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:

4998 | 0
Facebook