«Պետական տուրքի մասին» աղմուկ բարձրացրած նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հայտարարեց. «Կողմ ենք քվեարկելու Կառավարության, «Իմ քայլի» այս նախագծին, բայց պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրելու եք դուք»:
Հիշեցնենք առաջարկվում է ցեմենտի ներկրման դեպքում սահմանել 14 հազար դրամ պետտուրք՝ 22 հազարի փոխարեն, ներկրվող կլինկերի նկատմամբ պետտուրք չի սահմանվում:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 22 հազար դրամ պետտուրք պետք է կիրառվի ոչ միայն ներկրվող ցեմենտի, այլև կլինկերի վրա: Այլապես իր գործարանը ևս կլինկեր կբերի, որի հետևանքով գործարանի հարյուրավոր աշխատողներ անգործ կմնան: