Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռումինիայում իշխող կուսակցության ղեկավարը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

12:40, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Ռումինիայում իշխող կուսակցության ղեկավարը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ռումինիայում իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դրագնեն, կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեղադրանքով, 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել. այս մասին հաղորդում է ИА REGNUM-ը:

Խոսքը գնում է 2006-2010թթ. տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ Դրագնեն ղեկավարում էր Տելեորմանի շրջանի տեղական խորհուրդը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել, քանի որ Դրագնեն պահանջել է տեղի պետական աշխատողներից, որ իր կուսակիցներին աշխատանքի վերցնեն:

Դրագնեն Ռումինիայում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է. նրա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ղեկավարում է կառավորությունն ու մեծամասնություն կազմում խորհրդարանում:

5767 | 0
Facebook