Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ղալաթ է անում». Տիգրան Ավինյանը՝ Ջիվան Աբրահամյանին

12:30, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
«Ղալաթ է անում». Տիգրան Ավինյանը՝ Ջիվան Աբրահամյանին

«Ղալաթ էին անում»,- այսպիսի գնահատական հնչեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հնչեցված կոչերին: «Իրավապահների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ գործողություններ՝ այդ հայտարարություններից անմիջապես հետո: Կարծում եմ՝ համապատասխան քննություն կկատարվի, որը ցույց կտա արդյունքները»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, հնչեցված սպառնալիքների կասկածանքով, բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել Ջիվան Աբրահամյանը: «Էսօր, որ Բակոյենք եկել են ստեղ, Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարո՞ղ ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, ասեք՝ չենք տալիս, առանձին Հանրապետություն ա, կարո՞ղ ա տենց բան անեք: Էդ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն Ղարաբաղի մեր հայրենակիցները, հանկարծ չփորձեք, սա ձեզ նախագուշացում ա, չոր կոպիտ պատասխան եք ստանալու... Ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, գնանք ու գլուխները քարով ցխենք»,- հայտարարել էր ակտիվիստը:

6231 | 0
Facebook