Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատության հրապարակում հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

12:45, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
Ազատության հրապարակում հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը:

3193 | 0
Facebook