Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին՝ Մխիթարյանի երկրպագուների վերաբերյալ

20:35, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին՝ Մխիթարյանի երկրպագուների վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է Լոնդոնի «Արսենալ»-ին՝ թիմի երկրպագուների պահվածքի շուրջ։ Կազմակերպությունն արգելել է ակումբի երկրպագուներին Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում որևէ բողոքի ակցիա անցկացնել, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։

ՈՒԵՖԱ-ն անհանգստանում է, որ «Արսենալ»-ի երկրպագուները կարող են Բաքվում բողոքի ակցիա իրականացնել կազմակերպության դեմ, քանի որ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի երկրպագուները մտադիր էին նրա լուսանկարով դիմակներ կրել հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին:

5279 | 0
Facebook