Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի ավագանու նիստն ուղիղ միացմամբ

11:10, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Երևանի ավագանու նիստն ուղիղ միացմամբ

Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված են մի շարք հարցեր.

1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
     3. Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
     4. Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացու փողոց անվանափոխելու մասին:
     5. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա անվանափոխելու մասին:
     6. Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց անվանափոխելու մասին:
     7. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
     8. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքի գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին:
     9. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
     10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
     11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
     12. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
     13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
     14. Քաղաքացի Հասմիկ Սարգսյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

1788 | 0
Facebook