Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

16:15, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո Զելենսկին հանդիպել է Սպիտակ տան ներկայացուցիչների հետ, ովքեր արարողությանը մասնակցելու համար Կիև էին ժամանել:

«Մենք չենք կարող Դոնբասում և Ղրիմում ինքնուրույն հաղթահարել ռուսական ագրեսիան: Ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Կցանկանայի խնդրել ձեզ, որ ԱՄՆ-ն շարունակի խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները»,- ասել է Ուիկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ Վաշինգթոնը շարունակում է մնալ Կիևի գլխավոր գործընկերը «Ռուսաստանի ագրեսիան հաղթահարելու գործում»:

4067 | 0
Facebook