Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եկատերինբուրգում դարձյալ ձերբակալություններ են սկսվել

10:40, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
Եկատերինբուրգում դարձյալ ձերբակալություններ են սկսվել

Եկատերինբուրգում շարունակվում են երկուշաբթի օրվանից սկսված բողոքի ակցիաները, որոնք ուղղված են դրամատիկական թատրոնի մոտ գտնվող հրապարակում նոր եկեղեցու կառուցման դեմ: Բողոքի ակցիաների հետևանքով 70 ցուցարար է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է РБК-ն:

18-րդ դարում կառուցված և 1930թ. ավերված տաճարի փոխարեն ցանկանում են Սուրբ Եկատերինայի եկեղեցի կառուցել: Այն գտնվում է «Աշխատանքի» հրապարակում:

Ցուցարարները հանդես են գալիս հրապարակի պահպանման օգտին: «Հրապարակը պետք է լինի»-ն ցուցարարների կարգախոսներից մեկն է: Եկատերինբուրգի քաղաքապետ Եվգենի Կույվաշևի խոսքերով, նոր եկեղեցու կառուցման վայրը գտնվում է նախկին տաճարի հարևանությամբ: Հրապարակում եկեղեցու կառուցման առաջարկը մերժվել է:

5982 | 0
Facebook