Corriere della Sera-ի փոխանցմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի Սան Ռաֆաելա հիվանդանոցում: 2016-ին Բեռլուսկոնիին սրտի փականի փոխպատվաստման վիրահատություն էին ենթարկել, որից երեք օր անց քաղաքական գործիչն արդեն տանն էր: Այս անգամ հիվանդանոցում հայտնվելու պատճառը երիկամներն են: «Առաջ Իտալիա» կուսակցության 82-ամյա ղեկավարի առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդում:
Իտալիայի նախկին վաչապետը պետք է հանդիպեր Եվրոխորհրդարանի թեկնածուների հետ և մամլո ասուլիս տար: La Repubblica-ի հաղորդմամբ Բեռլուսկոնին ապաքինվելուց հետո կիրագործի հետաձգված պլանները:
Նշենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին 1994–1995, 2001–2005, 2005–2006 և 2008–2011թթ. զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը: