Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վալերի Օսիպյանը՝ եղբորորդու մասնակցությամբ դանակահարության մասին

12:42, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
Վալերի Օսիպյանը՝ եղբորորդու մասնակցությամբ դանակահարության մասին

«Ձեր եղբոր որդու գործով Ռուսաստանում ձերբակալվել է Ձեր հարևանուհու որդին, ով պնդում է, որ դանակահարողը հենց Ձեր եղբոր որդին է, իսկ Դուք ազդեցություն ունեք այդ գործի վրա, ի՞նչ կարող եք ասել»,- Սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, «Ազատության» թղթակիցը նման հարց ուղղվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

«Եթե ազդեցություն ունենայի, ի սկզբանե կազդեի, որ չվերաբացվեր։ Հետո՝ հո ասելո՞վ չի․ ես ուղղակի վստահ եմ, որ իմ եղբոր որդին չի․․․, դա կապացուցի նախաքննական մարմինը»,- ասաց Օսիպյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է նման հայտարարություն անում այդ երիտասարդը, պատասխանեց․ «Ի սկզբանե ասել են, որ մեղքը Սեդրակը վերցնի իր վրա, քանի որ իր հորեղբայրը բարձր պաշտոնյա է և կարող է օգնել․․․ Սեդրակը պատրաստ է առերեսման ժամանակ ապացուցել։ Ես էդքանով եմ տեղեկացված, և կխնդրեի բոլոր լրատվամիջոցներին՝ այդ գործին ինձ չկապել, հանգիստ թողնել և հարցադրումներով ինձ չդիմել։ Ես դրա հետ կապ չունեմ և զբաղված եմ էլ ավելի կարևոր գործերով, ունեմ պատասխանատու պաշտոն։ Թույլ տվեք ես աշխատեմ»,- եզրափակեց Վալերի Օսիպյանը։

6655 | 0
Facebook