Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը». Մարիա Զախարովա

12:25, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
«ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը». Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք այդ հարցում կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերը»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի հասնի խաղաղության հաստատմանը:

Մարիա Զախարովան նշել է, որ մանրամասն տեղեկություններ չունի, թե արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտող կողմերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին:

| | |
2720 | 0
Facebook
COMMENT.am