Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Էրդողանին. վարչապետի խոսքն ուղղվա՞ծ է նաև Ռուսաստանին. «Ժամանակ»

09:45, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Էրդողանին. վարչապետի խոսքն ուղղվա՞ծ է նաև Ռուսաստանին. «Ժամանակ»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով բավական կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյա հայտարարություններին: Այդ հայտարարություններն իրենց հերթին աննախադեպ կոշտ էին, և Էրդողանը ուղղակի անցել էր «հակամեղադրանքի», ոչ միայն ժխտելով ցեղասպանության փաստը, ինչը նոր չէ իհարկե, այլ նաև հայտարարելով, թե «հայ հրոսակներին և նրանց աջակիցներին» սպանելը Թուրքիայի գործողության միակ «տրամաբանականն» տարբերակն էր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1,5 միլիոն մարդու սպանությունը, ազգի ոչնչացնելու ցեղասպան գործողությունը այդպես գնահատելը վիրավորանք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության հասցեին, և աշխարհն այդ ամենի հանդեպ չպետք է լռի:

Անկասկած է, որ Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը լիովին համարժեք է Էրդողանի թույլ տված իրապես հակաքաղաքակրթական քայլին և հայտարարություններին: Միևնույն ժամանակ անկասկած է, որ սա ամենևին հայ-թուրքական լոկ դրվագային «երկխոսություն» չէ, այլ, ըստ էության, որոշակի ռեգիոնալ և միջազգային իրավիճակի արտացոլում՝ թե՛ Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունների, թե՛ Երևանի միանգամայն համարժեք արձագանքի դրսևորումներով: Ըստ այդմ, խնդիրն ավելի լայն է և անհրաժեշտ է հասկանալ դրա ներկայիս լայն աշխարհաքաղաքական համատեքստը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3813 | 0
Facebook