Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական զինված բրիգադը Թուրքիան ճանաչել է ահաբեկչական». Կարեն Հովհաննիսյան

02:10, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
«Հայկական զինված բրիգադը Թուրքիան ճանաչել է ահաբեկչական». Կարեն Հովհաննիսյան

Սիրիայի հյուսիսում 2019թ.-ի ապրիլի 24-ին հիմնվել է «Նահատակ Նուբար Օզանյան» ռազմական բրիգադ: Այն կոչված է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ից պաշտպանելու հայերին:
     Թուրքիան ցավագին է արձագանքել այս լուրին, արդեն հայտարարել է, որ այդ բրիգդին համարում է ահաբեկչական կառույց:
     «Հիմք ընդունելով այն փաստը, որ Սիրիայի այս հատվածի ժողովոուրդը թողնված է բախտի քմահաճույքին և պաշտպանված չէ ոչ մի ռազմական կառույցի կողմից, ուստի հիմնում ենք այս ռազմական կառույցը, պաշտպանելու Ռոժավայում ինչպես հայ ժողովուրդին, այնպես էլ ողջ Ռոժավայի ժողովուրդներին» ,- ասված է հայկական ռազմական նորաստեղծ բրիգդի հայտարարության մեջ: Դե ինչ , Աստծված օգնական ինքնակազմակերպված հայկական ռազմական միավորմանը, որը կրում է 2017-ին Ռաքքայում ԻՊ-ի դեմ կռիվների ժամանակ զոհված Նուբար Օզանյանի անունը»:

4231 | 2
Facebook