Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

17:10, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: Այդ մասին հինգշաբթի` ապրիլի 25-ին, ռուսական Կոնակովո քաղաքում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին, հայտնում է «Առկա» գործակալությունը:

Բելյանինովը նշել է, որ «Սպայկա» ընկերության մասով դժգոհություն է ներկայացված հարկերի չվճարման հետ կապված: «Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆինանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին»,- նշել է Բելյանինովը:

Նա հաստատել է նաև, որ մինչև քրեական գործի ավարտը ոչ մի գործընթաց չի կատարվի: «Դա բաժնետերերի գումարներն են, մենք չենք կարող ռիսկի ենթարկել դրանք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4306 | 0
Facebook