Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

15 պատճառ Հայաստան այցելելու համար. Bloomberg

22:05, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
15 պատճառ Հայաստան այցելելու համար. Bloomberg

Bloomberg-ը հրապարակել է 15 պատճառ Հայաստան այցելելու համար: Հոդվածում ասվում է, որ Հայաստանը Կովկասի լեռներում գտնվող 3 մլն բնակչությամբ երկիր է: «Այն աշխարհում հայտնի է շախմատի ոսկե մեդալակիրներով, խնդրահարույց աշխարհաքաղաքականությամբ, Չերչիլի սիրելի կոնյակով, Քարդաշյաններով, ովքեր հպարտ են, որ հայ են: Այնուամենայնիվ, ամերիկացիներից շատերն անգամ քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեն: Ներկայումս Հայաստանն աշխարհին գրավում է իր հնագույն եկեղեցիներով, անցյալ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ, որը վերջ դրեց ռուսամետ օլիգարխների իշխանությանը, նորագույն հյուրանոցներով ու ռեստորաններով, ազգային խոհանոցով, Դիլիջանի ազգային պարկով»,- գրում է գործակալությունը:

Կից կներկայացնենք 15 պատճառ Հայաստան այցելելու համար, որոնք առանձնացվել են Bloomberg-ի կողմից:

1. Գառնիի հեթանոսական տաճարը:

2. Հայկական ազգային երգն ու պարը՝ մասնավորապես քոչարին:

3. 200 մետր բարձրության վրա գտնվող «Տաթևի թևեր»-ը:

4. Խորհրդային շրջանի ճարտարապետությունը՝ մասնավորապես Կասկադը, Օպերան ու Հանրապետության հրապարակը:

5. Դեպի Մասիս բացվող աննկարագրելի տեսարանը:

6. Հայկական ազգային խոհանոցը:

7. Դիլիջանի ազգային պարկը:

8. Հնագույն տաճարները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

9. Գինեսերների դրախտը. հնէաբանները հենց Հայաստանում են հայտնաբերել 6100 տարվա հնություն ունեցող գինետունը:

10. Գեղարդն ու խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել են համաշխարհային մշակութային ժառանգության շարքին:

11. Խորովածը:

12. 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

13. Թավշյա հեղափոխությունը, որը Հայաստանում ռուսամետ օլիգարխների իշխանության վերջը տվեց:

14. Երևանի կոնյակի գործարանը: «Հավայան սիգար, հայկական կոնյակ և ոչ մի սպորտ», ասում էր Չերչիլը:

15. Սևանա լիճը, Հայրավանքն ու Սևանավանքը:

7083 | 0
Facebook