Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսախի տոնակատարության օրերին Իսրայելը փակում է Պաղեստինի հետ ունեցած սահմանը

16:10, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Պեսախի տոնակատարության օրերին Իսրայելը փակում է Պաղեստինի հետ ունեցած սահմանը

Պեսախի տոնակատարությունների հետ կապված Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի հատվածում փակել է Պաղեստինի հետ ունեցած սահմանը: Տեղեկատվությունը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից, հաղորդում է ТАСС-ը: Հրեաների համար Պեսախը տարվա կարևորագույն տոնն է: Այդ տոնը նրանք նշում են ուրբաթ երեկոյան՝ ի հիշատակ այն հրեաների, որ աքսորվեցին Եգիպտոսից: Իսրայելում տոնախմբությունը տևում է 7 օր, իսկ հրեական պետության սահմաններից դուրս՝ ութ: Այս տարի, հրեական պետության տարածքում, Պեսախը նշվելու է ապրիլի 19-ից: Տոնակատարությունը կավարտվի ապրիլի 26-ին՝ ուրբաթ երեկոյան:

3546 | 0
Facebook