Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն կոչ է արել հարված հասցնել «ռևանշիստներին»

12:05, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Պորոշենկոն կոչ է արել հարված հասցնել «ռևանշիստներին»

Քարոզարշավի վերջին օրը Պորոշենկոն իր համակիրներին կոչ է արել հավաքվել ու այդպիսով հարված հասցնել «ռևանշիստներին»: Այդ մասին նա հայտարարել է իր Telegram-ի ալիքում:

«Ընկերներ, առավելագույնս մոբիլիզացիա ենք ապահովում ուրբաթ օրը: Մենք, փաստորեն, ռևանշիստական ուժերին վերջնական հարված հասցնելու համար մեկ օր ունենք», - ասվում է հաղորդագրության մեջ: Պորոշենկոն իր կողմնակիցներին խնդրել է օրվա ընթացքում թռուցիկներ փակցնել ու տարածել, որոնք քաղաքացիներին կոչ կանեն քվեարկել «Ուկրաինայի, այլ ոչ թե Փոքր Ռուսաստանի համար»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Պորոշենկոյի մրցակիցը շոումեն Վլադիմիր Զելենսկին է, ով առաջին փուլում առաջատարն էր: Ապրիլի 19-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա երկու թեկնածուների բանավեճը: Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ բոլորն տոմսերն արդեն սպառվել են:

5754 | 0
Facebook