Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որքա՞ն գումար կտրամադրվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար

14:25, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
Որքա՞ն գումար կտրամադրվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար

Այսօր Կառավարության նիստում որոշվեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար տրամադրել 124 մլն դրամ:

Ըստ նախագծի՝ ««Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 124,146.5 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:

Նախագծում նշվում է, որ 124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ:

4157 | 0
Facebook