Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, 1-ին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել հունվարին». Վ. Հովակիմյան

11:00, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Պետք է հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, 1-ին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել հունվարին». Վ. Հովակիմյան

Արձագանքելով Կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ երեկվա ելույթներին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Պիտի անդրադառնամ մի զավեշտի, որ պարբերաբար ականատես ենք լինում այս ամբիոնից ու հետաքրքիրն այն է, որ նույն խմբակցության ներկայացուցչի կողմից: Պարբերաբար փորձ է արվում կառավարության նոր սերնդի պաշտոնյաներին պիտակավորել, անվանել ոչ կոմպետենտ: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»,- ասաց նա:

Ավելի վաղ Հովակիմյանն արձագանքել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

5305 | 2
Facebook